Տպել
15.07.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 6
Հուլիսի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում պահպանվում է հարաբերական անդորր։

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ եւ պայմանավորված են Կառավարության կառուցվածքային փոփոխություններով: Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

15.07.2020
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը` պատգամավորներն  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ  հարգել են Ադրբեջանի սան...

15.07.2020
Քննարկվել է պետական ոչ առեւտրային կազմակերպություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 15-ի արտահերթ նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ...

15.07.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ hուլիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում եւ օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:...

15.07.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

15.07.2020
Հուլիսի 15-ին` ժամը 11:30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 15-ի ԱԺԽՈ-049-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածն...

15.07.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ:   ...

15.07.2020
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` 16.07.2020 Ժամը 10:30 114 սենյակ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 16.07.2020 Ժամը 10:00 414 սենյակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 16.07.2020 ժա...