Տպել
15.07.2020
Հուլիսի 15-ին` ժամը 11:30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 15-ի ԱԺԽՈ-049-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հուլիսի 15-ին` ժամը 11:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: