National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.07.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.07.2020
Քննարկվել են գովազդի, ընդերքի եւ պետական գույքի մասնավորեցման ոլորտներին առնչվող օրինագծեր
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 13-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի` գործող օրենսդրությամբ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը` 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը, ինչն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ` անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար` Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով: Մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը` վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը: Նշվել է նաեւ, որ այս տարվա հունվարին  ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրությունը: Փաստաթղթի 1-ին կետով` ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Հանձնաժողովն անդրադարձել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի քննարկումը մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում հետաձգվել էր երկամսյա ժամկետով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը  պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում` ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ: Նշվել է, որ փաստացի որեւէ փոփոխություն նախագծում չի կատարվել: Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նախագծի քվեարկությունը հետաձգվել է երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ առողջապահական ոլորտի մասնագետների հետ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Հուլիսի 8-ին այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Մի շարք հարցեր հստակեցնելու եւ կարգավորելու համար փաթեթի երկրորդ ընթերցումը հանվել էր 24-ժամյա ռեժիմի ընթացակարգից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշել է, որ համատեղ քննարկումների արդյունքում խնդրահարույց բոլոր հարցերը ստացել են լուծումներ: Փոխնախարարի հավաստմամբ` ներկայացվել է հիմնովին լրամշակված տարբերակ:

Օրենսդրական փաթեթի քննարկումը կշարունակվի մշտական հանձնաժողովի հուլիսի 14-ի արտահերթ նիստում:


13.07.2020
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանը հուլիսի 13-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ...

13.07.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման...

13.07.2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին
Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում ...

13.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները եւ կոչ անելով դատապարտել դրանք: «Այսպիսի գործող...

13.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկար...

13.07.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...

13.07.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS