Տպել
09.07.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 10

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը։ Այն ուղղված է ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցմանը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական տարընթերցումների վերացմանը, հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման եւ արդյունահանման հետ կապված հարցերի կարգավորմանը։ Մետաղական հանքերի համար լիցենզիա կտրվի 50-ի փոխարեն 25, ոչ մետաղականի՝ 15տարով։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են։

Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ բնագավառի մասնագետները ներկայացրել են բազմաթիվ մտահոգություններ։ Նրանք նաեւ բարձրաձայնել են հանքերի պաշարների գնահատման հետ կապված հարցեր։ Պատգամավորներն իրենց ելույթներում մատնանշելով բազմաթիվ խնդիրներ՝ կողմ են արտահայտվել հարցի քննարկման հետաձգմանը։ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ մի շարք հարցեր հստակեցնելու եւ կարգավորելու համար հանձնաժողովականները միաձայն որոշում են կայացրել փաթեթի երկրորդ ընթերցումը հանել 24 ժամյա ռեժիմի ընթացակարգից։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը։ Մայիսի 20-ին փաթեթի քննարկումը հետաձգվել էր երկամսյա ժամկետով։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օրենսդիրների հետ համատեղ քննարկումների արդյունքում լուծվել են բոլոր խնդիրները եւ ներկայացվել է հիմնովին լրամշակված տարբերակ։ Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նպատակն է՝ համապարփակ կարգավորել  տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին։


09.07.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 9-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթ...

09.07.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հուլիսի 9-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ ...

09.07.2020
Նախաձեռնությամբ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծ...

09.07.2020
Քննարկվել են Վարչական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 9-ի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարել...

09.07.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

09.07.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարողեք հետեւել այստեղ: ...

09.07.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

09.07.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...