National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1

Հունիսի 30-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի տեղեկացմամբ` օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Երկու փոփոխություն կատարվել է հեղինակի նախաձեռնությամբ, որոնցից մեկը խմբագրական բնույթի է, իսկ մյուսով նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի 4-րդ հոդվածում ներմուծվող 5.1 կետից հանել «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը` այս մասին կազմում է արձանագրություն» նախադասությունը:

Հարակից զեկուցողներ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին հորդորել են կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Լրամշակված օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նշենք, որ օրենսդրական փաթեթով մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը:  Փոփոխություններ  են կատարվում նաեւ  լիազորությունների ժամկետն ավարտված եւ պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների`  կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am