Տպել
25.06.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 6

Հունիսի 25-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գյուղական բնակավայրերում բնակվող եւ մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել երեխայի խնամքի նպաստ` անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողն առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Փոխնախարարի խոսքով` եթե գյուղական բնակավայրում բնակվող եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը նաեւ հանդիսանում է վարձու աշխատող, ապա նա կստանա կրկնակի նպաստ (26500+26500):

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են սահմանամերձ համայնքներում ծնված երեխաների համար նպաստ սահմանել` 50 տոկոս հավելումով:

Սմբատ Սաիյանի խոսքով` առաջարկին իրենք սկզբունքորեն դեմ չեն, սակայն օրինագծի ընդունման համար սեղմ ժամկետներ են սահմանված եւ լրացուցիչ քննարկումներ չեն կարող իրականացվել:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը նաեւ հաստատել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 20-ի ԱՍՈ-004-Լ որոշմամբ հաստատված խորհրդարանական վերահսկողություն սահմանելու մասին որոշումից բխող միջոցառումների ծրագիրը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...