Տպել
25.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին անցումն է: Նախագծի ընդունումը կնպաստի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար արդարացի հարկային բեռի սահմանմանը՝ ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումն, ինչպես նաեւ կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը: Կսահմանվեն անշարժ գույքի հարկով հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նոր դրույքաչափեր: Կվերացվեն բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ համապատասխանաբար՝ 10մլն դրամ եւ 7մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու նպատակով հարկման նոր համակարգին անցում կկատարվի չորս տարվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են հարկման նոր համակարգին անցում կատարել ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: 200մլն եւ ավելի անշարժ գույքի հարկը հաշվարկել մեկի փոխարեն մեկուկես տոկոսով: Փոխնախարարի հավաստմամբ՝ գործադիրն ընդունել է առաջարկությունները, ինչպես նաեւ ներկայացրել խմբագրական բնույթի առաջարկներ: Հանձնաժողովականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ քվեարկությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...