Տպել
10.06.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկել է մեկ օրենսդրական փաթեթ եւ մեկ համաձայնագիր:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանը հայտնել է, որ շրջանառության մեջ դրվելուց հետո` շուրջ մեկուկես ամսվա ընթացքում, նախաձեռնության վերաբերյալ շահագրգիռ կազմակերպություններից եւ անձանցից ստացվել են հարյուրավոր առաջարկներ, որոնց շնորհիվ նաեւ այն լրամշակվել է:

Ընդունվելու պարագայում փաթեթը փոխարինելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, ըստ հեղինակների, պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք այլեւս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին:
 
Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:

Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

Նախագիծը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության վրա, այն տարածվում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների, տեսալսողական մեդիածառայությունների դիստրիբյուտորների, տեսալսողական մեդիածառայության ոլորտը կարգավորող մարմնի, ինչպես նաեւ հանրային տեսալսողական մեդիածառայության գործունեությունը վերահսկող մարմնի վրա:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ եւ հեռանկարանային դաշտի ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի եւ բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում:

Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որեւէ սուբյեկտ կկարողանա համարվել Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայություն: Նշվել է, որ նախագծի կարեւորագույն նպատակներից մեկը տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է:

Նախագծով կարգավորվում է նաեւ մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով եւ ենթագրերով:

Զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր. հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվել է, թե նախաձեռնության ընդունմամբ արդյոք փոխվելո՞ւ է հեռուստատեսության բովանդակությունը, ինչի առնչությամբ Վահագն Թեւոսյանը պարզաբանել է, որ նպատակ կա ստեղծել մի համակարգ` առողջ եւ մրցակցային միջավայր, որը ժամանակի ընթացքում պետք է նպաստի եթերի բովանդակության բարելավմանը:

Պատգամավորներին հիմնականում հետաքրքրում էր հեռուստաեթերի բովանդակության մաքրումն անորակ, գռեհիկ, ցածրարժեք եւ ժարգոնային լեզվով հեռարձակվող հաղորդումներից ու սերիալներից: Պատգամավորներից շատերի կարծիքով` անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ տալ, որոնք կկարողանան կանխել բռնության, ատելության խոսքի, այլ արատավոր ու գռեհիկ երեւույթների հեռարձակումը հեռուստաեթերից:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ եւ դիտողություններ, անդրադարձել նաեւ հանրության գիտակցության բարձրացման անհրաժեշտությանը, ինչը հնարավոր է անել նաեւ սոցիալական գովազդի միջոցով: Կարեւոր է համարվել հեռուստաընկերություններին ինչ-ինչ դեպքերում լիցենզիայից զրկելու հարցի կարգավորումը:

Փաթեթի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում լուծել երկու հարց. դրանք են` մեդիադաշտում առկա մենաշնորհն ու մյուս` տեխնիկական եւ բովանդակային խնդիրները: Նրա գնահատմամբ` տասնամյակներ շարունակ հեռուստադաշտը խեղվել է, հնարավոր ողջամիտ խաղի բոլոր կանոնները խեղաթյուրվել են, եղել են անտրամաբանական եւ ոչ ողջամիտ խաղի կանոններ` թելադրված որոշ անձանց կամ խմբերի կողմից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` մեկ նախագծով ոլորտի բոլոր խնդիրները չեն լուծվելու, բայց կա քաղաքական կամք եւ հետեւողականություն` ի կատար ածելու կառավարող ուժի նախընտրական խոստումներն ու ընթանալու բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Նա վստահություն է հայտնել, որ քննարկվող նախագծի ընդունման արդյունքում մեդիադաշտում կոտրվելու է մենաշնորհների մեջքը, իսկ մյուս խնդիրների կարգավորումը տեղի կունենա աստիճանաբար: Նախագծի հեղինակն առանձնապես կարեւորել է լեզվի անվտանգությանն ուղղված կարգավորումները:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Կառավարության կարծիքները դրական էին:

Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագրի նպատակն է համակարգել ԱՊՀ մասնակից պետությունների գործունեությունը, հիմնարար հետազոտությունների, համատեղ նախագծերի եւ ծրագրերի փորձաքննության միասնական (համաձայնեցված) համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության իրավական դաշտի ներդաշնակեցումը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են մասնակից պետություններում հետազոտողների գիտական այցերի եւ վերապատրաստումների կազմակերպում, հատկապես կարեւորվում է հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների ներգրավումը:

Ակնկալվում է, որ համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին հնարավորություն կընձեռի հիմնարար հետազոտությունների ոլորտում միավորելու ջանքերը ԱՊՀ մասնակից պետությունների հետ` ստեղծելով ամուր գիտական հենք, որի միջոցով հնարավոր կլինի դիմակայել ժամանակակից մարտահրավերներին եւ հիմնարար հետազոտությունների ոլորտում ունենալ կայուն եւ մշտապես զարգացող փոխկապակցված գիտական համակարգ:


25.04.2024
Ալեն Սիմոնյանը եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի ան...

25.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հ...

25.04.2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների ...

25.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հա...

25.04.2024
Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտ...

25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...