Տպել
09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
1 / 8

Հունիսի 9-ին Նաիրա Զոհրաբյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Պատգամավորները քննարկել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը` անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար 2019թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից օգտագործվել է 513 մլն դրամ: Հատկացված միջոցները 2018թ.-ի համեմատ ավելացել են 25 տոկոսով: Իրականացվել է բյուջետային ծրագրերով նախատեսված 14 միջոցառում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, դիմելով հայրենակիցներին, կոչ է արել ստեղծված բարդ պայմաններում համախմբված պահպանել համավարակի կանխարգելմանն ուղղված կանոնները: «Ակնհայտ է, որ համաճարակը վտանգում է մեզանից յուրաքանչյուրին, մեր հարազատների կյանքը եւ առողջությունը, նպաստում նոր խնդիրների առաջացմանը»,-նշել է ՄԻՊ-ը: Ըստ նրա` բոլորի շահերից է բխում օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի, ինչը հնարավոր է միայն միասնական գործելով: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, վարչական այլ աշխատողներին, ոստիկանությանը, ԱԻՆ-ին, տեսչական մարմիններին եւ այլ ծառայություններին` ստեղծված բարդ իրավիճակում նվիրումով աշխատելու համար: Արման Թաթոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմին` 24 ժամ գերծանրաբեռնված աշխատելու համար:

Զեկուցողը շնորհակալություն է հայտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին` կառույցի հետ ամենօրյա աշխատանքային կապ հաստատելու համար, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ գտած հարցերի հետ կապված համագործակցության համար: Ըստ Արման Թաթոյանի` հանձնաժողովների հետ համագործակցությունը նպաստում է երկու հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներին հետաքրքրել են խորհրդարանում եւ մարզերում ՄԻՊ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունը, կառույցին հատկացվող ծախսերի աճը, ՄԻՊ այցերը:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...