National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.06.2020
Հայտարարություն Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված անձանց համար

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի եւ Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տեւում է 2021թ. մարտի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ` հուլիսի 31-ն է:

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաեւ մրցույթին վերաբերող հարցաթերթիկը:

Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում:
 


04.06.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Հունիսի 4-ին Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրեն...

04.06.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 5-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -12:00-12:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -12:20-12:40: Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ցանկալի է ճեպազր...

04.06.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Նարեկ...

04.06.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ ...

04.06.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` կից:...

04.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am