Տպել
04.06.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 7

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի՝ նախագծի ընդունումը բխում է նոր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության աստիճանից եւ լրացնում է օրենսդրական բացը:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նախագծի կապակցությամբ արձանագրել է, որ երեկ Կառավարությունը հստակ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը: Ընդունելի համարելով նախագծի գաղափարը՝ այնուամենայնիվ Կառավարության կարծիքը մնացել է անփոփոխ՝ նկատի ունենալով նախագծի կապակցությամբ առկա ֆինանսական անորոշությունների բավականին բարձր մակարդակը:

Սմբատ Սաիյանն առաջարկել է նախագծի հեղինակին սահմանված կարգով այն վերադարձնել առաջին ընթերցման ռեժիմ՝ առաջարկությունների ներկայացման փուլ, եւ այդ ժամանակահատվածում համատեղ աշխատել, համապատասխան հաշվարկներ կատարել, ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակը որոշակիորեն զսպող կամ մեղմող մեխանիզմներ մշակել:

Նարեկ Զեյնալյանն ընդունելի է համարել Կառավարության առաջարկած տարբերակը:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...