Տպել
02.06.2020
Շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հունիսի 2-ին շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթին: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաեւ կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Հիմնական զեկուցողի հավաստմամբ` առաջին ընթերցումից հետո փաթեթը հիմնովին լրամշակվել է: Ընդունվել է ներկայացված առաջարկությունների մեծ մասը:

Կառավարության եզրակացությունը դրական էր: Հանձնաժողովականները միաձայն կողմ են քվեարկել:


02.06.2020
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մաս...

02.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...