ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 25-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի` բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը: Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող եւ 2017թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձեւակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու եւ գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: Դրույթներից մեկով` այդ արտոնությունների կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել:
Հանձնաժողովականները քննարկել են նաեւ «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի հավաստմամբ` արձանագրությունը ստորագրվել է 2017թվականին: Նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման եւ քննության գործում, ինչպես նաեւ սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենքի փոխանցման կարգ: Արձանագրության շրջանակներում Կողմերը` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ եւ պատշաճ կատարումը: Իրավասու մարմինների ցակը սահմանում է յուրաքանչյուր Կողմը: Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն` արձանագրության վավերացումը` ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով` ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության պետական լիազոր մարմնին, մյուս մասը` բնագավառի պետական այլ մարմիներին` իրենց իրավասության սահմաններում: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ` կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի միասնական քաղաքականությունը:
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման եւ նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար: ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ փաթեթով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:
Նոր գործարկվող ծառայության կազմում նշանակումներն ապահովելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններով սահմանվում է, որ ստորաբաժանման կազմում եւ դրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում, այսինքն հետագայում ստեղծվող «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է Ոստիկանության պետի կողմից: Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանված ընդհանուր կանոններով:
Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ տեղի են ունեցել նախնական բազմաթիվ քննարկումներ, սակայն համավարակի պատճառով չի հաջողվել կազմակերպել խորհրդրանական լսումներ: Պատգամավորները կարեւորել եւ դրական են գնահատել ոստիկանությունում իրականացվող համալիր բարեփոխումները, ընդգծել ոստիկանի նոր կերպարի ստեղծման անհրաժեշտությունը:
Քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նտաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի մայիսի 25-ի ԱԺԽՈ-038-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մայիսի 25-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հ...
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսում
Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել են ապագա անելիքներին: Էդմոն Մարուքյանը, դատապարտելով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, նշել է, որ գործող իշխանությունը շեղվել է որդեգրած ժ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 25-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 23-ին հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքու...
Քննարկվել են ՏԻՄ ընտրություններին, hողային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է Կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի,...
Որոշվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նիստն անցկացնել դռնփակ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ի նիստի սկզբում հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է նիստն անցկացնել դռնփակ ընթացակարգով: Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է եղել «ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի եւ գրագողության...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ մայիսի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպվել էր «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներ: Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածման վտանգով` քննարկո...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի եւ տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությու...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսի ուղիղ հեռարձակում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսի ուղիղ հեռարձակումը` կից:...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մայիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսը՝ ապագա անելիքների վերաբերյալ։...
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը` այստեղ:...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...