Տպել
22.05.2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ
1 / 1

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց (Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված) բանաձեւ, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության դատապարտմանը:

Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի ընդունած բանաձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց եւս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը եւ տալիս արժանի գնահատական:

Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի եւ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի մյուս անդամների հետեւողական եւ սկզբունքային գործունեության արդյունքում:

Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից: Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել` իր կարեւոր ձեռքբերումներով:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության եւ պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաեւ կրոնական եւ էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:


23.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ը...