National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.04.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.05.2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ
1 / 1

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց (Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված) բանաձեւ, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության դատապարտմանը:

Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի ընդունած բանաձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց եւս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը եւ տալիս արժանի գնահատական:

Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի եւ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի մյուս անդամների հետեւողական եւ սկզբունքային գործունեության արդյունքում:

Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից: Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել` իր կարեւոր ձեռքբերումներով:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության եւ պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաեւ կրոնական եւ էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:


13.04.2021
Հարցեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանին
Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնակցությամբ ճարտարագետ է, աշխատ...

13.04.2021
Պատգամավորների ելույթները՝ Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ
Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2...

13.04.2021
Սուրեն Գրիգորյանի մանդատը տրվեց հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին
Ապրիլի 13-ին գումարվեց ԱԺ հերթական նիստը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դ...

13.04.2021
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS