National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.04.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.05.2020
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանը վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 5

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում ստորագրված համաձայնագրի նպատակն է արդյունավետ հակազդել մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու հնարավոր մեխանիզմների դեմ:

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հարմարավետ բիզնես միջավայր, իսկ մաքսային ոլորտի կարգավորումներով` նպաստող պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար: Այն սահմանում է նաեւ հետագծելիության մեխանիզմի գործողության կարգ` ապահովելով ապրանքների եւ դրանց շրջանառության հետ կապված գործարքների հաշվառում` ապրանքների շրջանառության վերահսկման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումը ոչ միայն թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառության օրինականությունը, այլեւ էականորեն կնվազեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը, կկրճատի հաշվետվությունների ծավալը:
 
Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետությունում ստեղծել տեղեկատվական համակարգ` ներառելով ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի մասին տվյալները, ինչպես նաեւ գործարքների կնքման մասին տեղեկատվությունը:

ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից կարեւորելով  համաձայնագրի վավերացումը` հիմնական զեկուցողն առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն:

Միքայել Փաշայանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերել են ազգային համակարգի ներդրմանը, էլեկտրոնային կապարակնքման կիրառմանը:

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Ըստ բանախոսի` Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաեւ Եվրասիական տնտեսական միության սահմանած  միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով` Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել` հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Համաձայն «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի` 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Հայկական կողմի նախաձեռնած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով: 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, համաձայն որի` վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով` բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների: Նշվել է, որ արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է  «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ Ղրղզստանի Հանրապետությունը, 2015 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաեւ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Ղրղզստանի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով` վերջինս 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց` հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով: 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Վարոս Սիմոնյանին ուղղված հարցերը վերաբերել են սպառողական զամբյուղում ներառված ապրանքատեսակների ընտրությանը, նախագծերի ընդուման պարագայում գների հնարավոր նվազմանը:

Քննարկված երեք օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:


13.04.2021
Հարցեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանին
Ապրիլի 13-ին խորհրդարանը հերթական նիստում քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրեց Լեւոն Բունիաթյանին: Վերջինս մասնակցությամբ ճարտարագետ է, աշխատ...

13.04.2021
Պատգամավորների ելույթները՝ Բաքվում բացված ցուցահանդեսի վերաբերյալ
Ապրիլի 13-ին Արարատ Միրզոյանի ներկայացմամբ խորհրդարանը հաստատեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան` անդրադառնալով Բաքվի ցուցահանդես-պուրակի բացմանը, որը վերաբերում էր 2...

13.04.2021
Սուրեն Գրիգորյանի մանդատը տրվեց հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին
Ապրիլի 13-ին գումարվեց ԱԺ հերթական նիստը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» դ...

13.04.2021
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS