National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.05.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.05.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում
1 / 7

Մայիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի` նախաձեռնությամբ մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ, նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների` որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, ամրագրել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները, ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը:

Փոխնախարարի խոսքով` նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել անձանց հոգեկան առողջության ոլորտում առաջացող հարաբերությունների համալիր կարգավորումը:

Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորներն ընդգծել են, որ այն մեկ քայլ առաջ է մարդու իրավունքների պաշտպանության եւ իրացման տեսանկյունից:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերն ու ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Լրամշակելու նպատակով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

Պատգամավորները քննարկել եւ հավանություն են տվել խորհրդարանական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագծին, ըստ որի, հանձնաժողովը վերահսկողություն կիրականացնի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ, 47-րդ եւ 98-րդ հոդվածների (հանձնաժողովի գործունեության ոլորտների մասով) կատարման ընթացքի նկատմամբ:


20.05.2020
Քննարկվել են սնանկության, հարկային, պետական գույքին եւ տնտեսական ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 20-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասակա...

20.05.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11։00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...

20.05.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` կից: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS