Տպել
19.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 10

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նախագծով նախատեսվում է փոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը: Առաջարկվել է հետեւյալ տարբերակը. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»: Առաջարկվել է նաեւ նույն հոդվածի 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը: Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը եւ կկանխվի բնակչության կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր նախագիծը լրացնել անցումային դրույթներով: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է առաջարկությունների միասնական լրամշակված տարբերակը, որն ընդունելի էր հեղինակի, կառավարության եւ քննարկմանը մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից: Մասնավորապես առաջարկվել է օրենքի առաջին հոդվածի առաջին մասով նախատեսված իրավակարգավորումը տարածել նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասով կիրառված տույժերի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ տույժը կիրառվել է որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար: Առաջարկվել են նաեւ տեխնիկական որոշ խմբագրումներ, որոնք եւս ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջարկներով լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը:


19.05.2020
Քննարկվել են բանկային ավանդների ներգրավման, արժութային կարգավորման եւ վերահսկողության, ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը...

19.05.2020
Աշխատանքային քննարկում տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման եւ հնարավոր լուծումները փնտրելու ու գտնելու...

19.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...

19.05.2020
Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրե...

19.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Մայիսի 19-ին` ժամը 15:30-ին, արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգը` կից: ...

19.05.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

19.05.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակար...

19.05.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10։00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...