National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.05.2020
Գումարվել է ԱԺ արտահերթ նիստ
1 / 24
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը նախ ընդունել է  արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում, ըստ որի արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը` հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն հոդվածի 10-րդ մասից առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը: Ներկայում սահմանվում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման, այնպես էլ ազատ տեղաշարժի իրավունքի այլ սահմանափակումների համար՝ ամրագրելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկու հարյուր հիսունապատիկի չափով: Փոխնախարարի խոսքով՝ այժմ գործում են ազատ տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, որոնք համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը: Ելնելով վերոգրյալից՝ գործադիրն ազատ տեղաշարժման պահանջը խախտելու դեպքում առաջարկում է ավելի մեղմ պատժաչափ:

Վահե Դանիելյանը հստակեցրել է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված բաց տարածքներում դիմակների պահանջին: Գործող օրենքով տուգանքը 100.000-250.000 դրամ է, այժմ առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10.000 դրամ: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Փոխնախարարին ուղղված հարցերը, ինչպես նաեւ պատգամավորների ելույթները վերաբերել են կորոնավիրուսային հիվանդության պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում կանոնների խախտման համար սահմանված նախկին տուգանքները չեղարկելուն, դրանց անհամաչափությանը, այս համատեքստում հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, դիմակների ու ձեռնոցների գների շուկայի ուսումնասիրությանը, գների կարգավորմանը:

Վահե Դանիելյանը հստակեցրել է, որ պարտադիր պահանջ է բաց տարածքում քաղաքացու մոտ դիմակի առկայությունը, ոչ թե այն կրելը. դա հնարավորություն է, որպեսզի քաղաքացին փակ տարածք մտնելիս ունենա դիմակ: Այս պահին բաց տարածքներում ձեռնոց կրելու պահանջ չկա: Ըստ կարիքի՝ այդ պահանջները կարող են նաեւ փոխվել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Գեւորգ Պետրոսյանը: Նրա գնահատմամբ՝ ողջամիտ չէ աշխատանք չունեցող քաղաքացուն տուգանել 10.000 դրամով: Պատգամավորն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը դեմ չէ նախագծի ընդունմանը եւ կարծիք հայտնել, որ որեւէ արգելք չկա օրենքին հետադարձ ուժ տալու հարցում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ համավարակը տարածման եւ ունեցած ազդեցության տեսանկյունից անկանխատեսելի է, ինչով պայմանավորված էլ Կառավարությունը որոշումների ընդունման հարցում դրսեւորում է ճկունություն:  Խմբակցության ղեկավարը պարզաբանել է, որ մարդիկ կարող են կրել ինքնաշեն դիմակներ, դեմքը ծածկող շարֆեր: Նրա համոզմամբ՝ կարելի է առաջարկել ՏՄՊՊՀ-ին իր իրավասության շրջանակում դիմակների գների հարցով իրականացնել ուսումնասիրություն եւ խորհրդարանին ու հանրությանն այդ մասին իրազեկել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է դիմակը կրելը շրջանցելու հետ կապված պատգամավորների մտահոգություններին եւ ընդգծել, որ Կառավարությունը դիմակը կրելու պահանջով փորձում է մարդկանց պաշտպանել: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ այս իրավիճակում գործադիրը պետք է ունենա համապատասխան գործիքներ՝ իրագործելու համար արտակարգ իրավիճակում հանրության առողջության պահպանմանն ուղղված որոշումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ համաճարակի եւ դրա դեմ կիրառվող միջոցների նկատմամբ առկա է կասկածամիտ վերաբերմունք ու որոշակի վերապահում, որը դրսեւորվում է ոչ միայն Հայաստանում: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ տուգանքը դարձնելով 10.000 դրամ՝ Կառավարությունը նպատակ ունի սկսել լայնորեն կիրառել այս պատիժը, ինչը սթափեցնող ազդեցություն կունենա: ԱԺ նախագահի խոսքով՝ նման քայլերով պետք է հասնել նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին:

Խոսելով դիմակների գների շուրջ ծավալված քննարկումներից՝ Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի՝ գները կարգավորելու եւ սահմանաչափ սահմանելու համար:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված հարցը:

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: Հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն օրենսդրական առաջարկը քննարկման է ներկայացրել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: Նախագծով ազատ տեղաշարժվելու պահանջները խախտելու համար սահմանվում է 10.000 դրամի չափով տուգանք, իսկ մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը շարունակում է մնալ նույնը: Փոխնախարարը նշել է, որ քննարկումների արդյունքում պատգամավորների առաջարկների հիման վրա նախագիծը խմբագրվել է, արդյունքում՝ հետադարձ ուժ կկիրառվի եւ առաջարկվող դրույթը կտարածվի նաեւ նախկինում 100.000 դրամ տուգանք կիրառած դեպքերի վրա՝ սահմանելով, որ եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի այդ դատական ակտերը եւ կսահմանի 10.000 դրամի տուգանք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ քննարկումների արդյունքում լավագույն տարբերակն է ընտրվել:

Քվեարկության արդյունքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


19.05.2020
Քննարկվել են բանկային ավանդների ներգրավման, արժութային կարգավորման եւ վերահսկողության, ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը...

19.05.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկա...

19.05.2020
Աշխատանքային քննարկում տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ մայիսի 19-ին տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում տուրիզմի ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման եւ հնարավոր լուծումները փնտրելու ու գտնելու...

19.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...

19.05.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Մայիսի 19-ին` ժամը 15:30-ին, արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգը` կից: ...

19.05.2020
Աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

19.05.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակար...

19.05.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10։00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am