National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.05.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.05.2020
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների մի խումբ կին պատգամավորներ մայիսի 13-ին տեսակապի միջոցով զրուցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:

Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ ընդգծել այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարեւոր դերը:

Մասնակիցները համաձայնել են առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու եւ միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը:

Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում:


15.05.2020
Վահե Էնֆիաջյանը պարգեւատրվել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից
Մայիսի 15-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» ոսկե մեդալով` արվեստի ու մշակույթի գործիչների շահերը պաշտպանելու, նրանց խնդիրները մշտապես բարձրաձայնելու, սատարելու եւ աջակցելու համար:...

15.05.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ: Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավո...

15.05.2020
«Մասնակցային ժողովրդավարության թվային գործիքները» թեմայով առցանց քննարկման ուղիղ հեռարձակում
«Մասնակցային ժողովրդավարության թվային գործիքները» թեմայով առցանց քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS