Տպել
15.05.2020
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների մի խումբ կին պատգամավորներ մայիսի 13-ին տեսակապի միջոցով զրուցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:

Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ ընդգծել այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարեւոր դերը:

Մասնակիցները համաձայնել են առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու եւ միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը:

Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում: