National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.05.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին
1 / 7

Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:

Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելն է, որի հիմքում ընկած են ընդդեմ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի գաղափարները:

Համավարակի տարածման եւ տարբեր երկրների կառավարությունների կողմից արտակարգ դրություն հայտարարելու պատճառով արշավի մասնակիցները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` խորհրդարանի թանգարանին ընծայելով Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կիսանդրին: Ջայ Ջագաթի կազմակերպիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման հարցում:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա սերտ հարաբերությունները հիմնված են հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային կապերի վրա:

Հայաստան-Հնդկաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչներին նվիրել է շախմատ` ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am