Տպել
14.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: 
     
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: 
    
Պատգամավորներին խնդրում եմ  շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ: