Տպել
14.05.2020
Բաբկեն Թունյանը պատասխանել է տնտեսությանը եւ հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող հարցերին
1 / 5

Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է վերջին շրջանում առավել քննարկվող, տնտեսությանը եւ հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ մինչ օրս քննարկումներ են տեղի ունենում իր ելույթի շուրջ, որը նախորդել էր մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ նրա` քննարկման շարժառիթ է հանդիսացել նաեւ հնչեցված այն հայտարարությունը, որ 9-րդ միջոցառումից օգտված շահառուներ կան, ովքեր ավանդներ ունեն բանկերում: Բանախոսը նշել է, որ շատերը մտավախություն են հայտնել, թե բանկային գաղտնիքը մեր երկրում պաշտպանված չէ եւ որոշ շրջանակներ, օգտվելով դրանից, հանրության շրջանում իշխանության նկատմամբ սխալ տպավորություն են ստեղծել:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վարկերի ծավալը բանկային գաղտնիք է եւ անձի վերաբերյալ տվյալներ ոչ ոք չի կարող ունենալ: Նա հավելել է, որ հարցման միջոցով կարող են ստանալ ամփոփ տվյալներ պետական մարմինները, լրագրողները:

Բանախոսը  նաեւ նշել է, որ ցանկացած բանկ կարող է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե օգնություն ստացած շահառուներից քանիսն ունեն ավանդներ` առանց առանձին մարդկանց հաշիվների շարժը ներկայացնելու:

«Դա ամփոփ տեղեկատվություն է, որը նաեւ հրապարակվում է Կենտրոնական բանկի կողմից»,- նշել է Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հնչեցրած վիրավորանքին` նա ընդգծել է, որ դրանք ուղղված չէին այն մարդկանց, ովքեր մանրամասներին չեն տիրապետել եւ հարց են բարձրացրել բանկային գաղտնիքի վերաբերյալ, այլ դա վերաբերել է այն անձանց, ովքեր միտումնավոր մեղադրանք են հնչեցրել գործող իշխանությունների հասցեին:

Բաբկեն Թունյանը նաեւ ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր մտածել են, թե իրենց են ուղղված այդ խոսքերը:

«Ես պարզապես չէի կարող վիրավորել մեր հասարակությանը»,-ասել է նա:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...