Տպել
14.05.2020
Բաբկեն Թունյանը պատասխանել է տնտեսությանը եւ հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող հարցերին
1 / 5

Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է վերջին շրջանում առավել քննարկվող, տնտեսությանը եւ հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ մինչ օրս քննարկումներ են տեղի ունենում իր ելույթի շուրջ, որը նախորդել էր մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ նրա` քննարկման շարժառիթ է հանդիսացել նաեւ հնչեցված այն հայտարարությունը, որ 9-րդ միջոցառումից օգտված շահառուներ կան, ովքեր ավանդներ ունեն բանկերում: Բանախոսը նշել է, որ շատերը մտավախություն են հայտնել, թե բանկային գաղտնիքը մեր երկրում պաշտպանված չէ եւ որոշ շրջանակներ, օգտվելով դրանից, հանրության շրջանում իշխանության նկատմամբ սխալ տպավորություն են ստեղծել:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վարկերի ծավալը բանկային գաղտնիք է եւ անձի վերաբերյալ տվյալներ ոչ ոք չի կարող ունենալ: Նա հավելել է, որ հարցման միջոցով կարող են ստանալ ամփոփ տվյալներ պետական մարմինները, լրագրողները:

Բանախոսը  նաեւ նշել է, որ ցանկացած բանկ կարող է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե օգնություն ստացած շահառուներից քանիսն ունեն ավանդներ` առանց առանձին մարդկանց հաշիվների շարժը ներկայացնելու:

«Դա ամփոփ տեղեկատվություն է, որը նաեւ հրապարակվում է Կենտրոնական բանկի կողմից»,- նշել է Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հնչեցրած վիրավորանքին` նա ընդգծել է, որ դրանք ուղղված չէին այն մարդկանց, ովքեր մանրամասներին չեն տիրապետել եւ հարց են բարձրացրել բանկային գաղտնիքի վերաբերյալ, այլ դա վերաբերել է այն անձանց, ովքեր միտումնավոր մեղադրանք են հնչեցրել գործող իշխանությունների հասցեին:

Բաբկեն Թունյանը նաեւ ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր մտածել են, թե իրենց են ուղղված այդ խոսքերը:

«Ես պարզապես չէի կարող վիրավորել մեր հասարակությանը»,-ասել է նա:


14.05.2020
Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` մայիսի 14-ին իրավունքի ուժով գումարել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված...

14.05.2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Երկու երկրների խորհ...

14.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:       «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվե...

14.05.2020
Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

14.05.2020
Մամուլի ասուլիսի հրավեր
Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ 214 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի տնտեսությանը եւ հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի։...