Տպել
13.05.2020
Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը
1 / 1

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի եւ վստահության ամրապնդման համատեքստում:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի (HDP) նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլինը եւ Թոմ Ռայսը:

Հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից:


13.05.2020
Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար եւ նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններ...

13.05.2020
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը՝ կից:...