Տպել
13.05.2020
Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։

Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար եւ նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարեւոր է պահպանել շփումները խորհրդարանների միջեւ։

Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։

Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու շփումները նման ձեւաչափով։



13.05.2020
Խորհրդարանականները մասնակցել են ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը
Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպ...

13.05.2020
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը՝ կից:...