Տպել
08.05.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ:

Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը: Այս հաղթանակը երբեք չի զիջվելու:

Փառք նրանց, ովքեր ընկան մարտում: Նրանց հիշատակը երբեք չի մոռացվելու:

Փառք բոլոր հերոսներին: Նրանք կերտեցին մեր պատմության ամենապանծալի էջերից մեկը:

Կեցցե՛ Ազատ Արցախը: