Տպել
30.04.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 10

Ապրիլի 30-ին հերթական նիստն է գումարել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Օրակարգում ընդգրկված էին երեք  օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացել են  հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված  է օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությամբ` համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ եւ հրապարակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից:

Կառավարությունն ակնկալվում է, որ նախագծի ընդունումը  կնպաստի համայնքների շրջակա միջավայրի պահպանմանը եւ բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը:

Ընկերությունների թվաքանակի մեծացումը մոտ 23-ով կավելացնի այն համայնքների թիվը, որտեղ կիրականացվեն բնապահպանական ծրագրեր:

«Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

 Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, իսկ 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ,  որով սահմանվում է, թե ինչ է կերային հավելումը:

Օրենքի նախագծի ընդունմամբ  կկանոնակարգվի անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես` կբացառվի հակաբիոտիկների  ավելացումը կերային հավելումներում, ինչպես նաեւ կբացառվի   դեղային կերերի օգտագործումը:

Վերոնշյալ նախագծերը կընդգրվեն ԱԺ ընթացիկ  նստաշրջանի օրակարգի նախագծում:

Քննարկված երրորդ հարցը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

 Պատգամավորներն առաջարկում են օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, ըստ որի` «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է` համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաեւ այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով»: Զեկուցող Սոնա Ղազարյանը հայտնել է, որ ստացվել են մի շարք բանավոր առաջարկներ, որոնք ընդունվել են: Մասնավորապես` համայնքների ցանկից հանվել է Երեւանը, ինչպես նաեւ սահմանվել է, որ Երեւանի համար նախատեսվել է նվիրատվության կամ նվիրաբերության այլ` բարձր  սահմանաչափ` 1 մլն դրամ,  որը ենթակա  է հայտարարագրման:  Համայնքները հայտարարագրումը պետք է կատարեն այն ժամանակ, երբ գումարը փաստացի ստացված կլինի:  Նվիրատուի կամ նվիրաբերողի անձնական տվյալներն էլ  կարող են հրապարակվել միայն նրա գրավոր համաձայնությամբ:

Կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ դրական էր:  Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հաջորդիվ  հանձնաժողովը քննարկել է «ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Շրջակա միջայրի կառավարման քաղաքականությանը,  Ջրային տնտեսության ոլորտում կատարված աշխատանքներին, ծրագրերին, նախատեսված բարեփոխումներին անդրադարձել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ըստ այդմ` 2019 թվականին խմելու ջրի սակագնի բարձրացում թույլ չտալու նպատակով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքվել է համաձայնագիր, որով 2020 թվականի համար սահմանվել է նույն սակագինը, որը գործում էր 2017 թվականին:

Նշվել է, որ Սեւանից ջրառը նվազագույնն է վերջին 9 տարիների ընթացքում. ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով: Օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել:

Սեւանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի եւ 40 հազար գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ: «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվել է 13 Ջ/Կ հեռացնող ջրանցքների վերականգնում, մոտ 51 կմ երկարությամբ եւ 4 ինքնահոս համակարգերի` Մեղրի, Գեղարդալիճ, Քաղցրաշեն, Բաղրամյան-Նորակերտ, կառուցում: Ծրագրի շրջանակներում նախատեսվել էր վերականգնել 4 մայր ջրանցքների առավել վթարային հատվածները, 22 երկրորդ կարգի ջրանցքներ, երրորդ կարգի ջրանցքներ 6 մարզերի 103 համայնքներում եւ կառուցել 8 ինքնահոս ոռոգման համակարգեր, այժմ  բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են այն գետերի ցանկը հաստատելու իրավական հիմքերը, որոնց վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը:

Հաշվետու ժամանակահատվածում կասեցվել է Գեղարոտ գետի վրա երկու  ՀԷԿ-ի թույլտվություն, անվավեր է ճանաչվել մեկ թույլտվություն: 197 ՀԷԿ-երից 133-ում տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր, որոնցից 62-ը ներդրվել է առցանց ավտոմատ տվյալների համակարգով:

Մեկնարկել է 2.5 մլն դոլար արժողությամբ միջազգային դրամաշնորհային նոր ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ «Դիլիջան» ազգային պարկի հարակից` Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ եւ Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրն ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն` անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելուն եւ այս հարցում նրանց աջակցելուն միտված: Կառավարության մշակած «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի նպատակն է մինչեւ 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն ծառ, արդեն գործնական փուլ է մտել: 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառավերականգնման եւ անտառապատման աշխատանքներ կատարելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ, որի միջոցով գնվել է անտառային տեխնիկա, կատարվել են անտառավերականգնման աշխատանքներ:

Կառավարությունն սկսել է Երեւանի «Նորքի անտառների» տարածքում 45 հեկտար անտառի վերականգնման միջոցառումների ծրագիրը:

 «Կոլեկտորադրենաժային ծառայություններ» ծրագրով 2019 թվականին պետական բյուջեից հատկացվել է շուրջ 336.5 մլն դրամ` կոլեկտորադրենաժային ցանցի շուրջ 182 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում ցանցի մաքրման եւ ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքներին, առաջիկա անելիքներին  անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 2019 թվականի ընթացքում մեկնարկել կամ անհրաժեշտ փոփոխությունների են ենթարկվել գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության մի շարք ծրագրեր:

Առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել 35 հա ընդհանուր մակերեսով  ջերմատնային տնտեսություններ:

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականին տրամադրվել է շուրջ 8841 միավոր վարկ` 36.2 մլրդ դրամի չափով:

Նախորդ տարվա համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն աճել է շուրջ 67 %-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը` շուրջ 65%-ով:

2019 թվականին մեկնարկել է «Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության», ինչպես նաեւ  տավարաբուծության, ոչխարաբուծության, այծաբուծության զարգացման ծրագրերը:

Լրամշակվել է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 434.7 մլն դրամ գումարի 15 միավոր վարկ, 51.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 44.7 մլն դրամ եւ երկու շահառուի տրամադրվել է փոխհատուցում 2 հա այգեհիմնման համար` 9.04 մլն դրամ արժեքով եւ այլն:


07.05.2024
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...

07.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում: Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով...

07.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...

07.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...