National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
29.04.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 7

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Մանուկյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ՝ քննարկելու ապրիլի 28-ին գումարված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված եւ քննարկումն ընդմիջված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության տարաբնույթ, այդ թվում նաեւ՝ տնտեսական եւ ֆինանսական, հետեւանքների չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում:

Նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ առաջարկելով բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխում իրականացնել մինչեւ 10 տոկոսի սահմաններում՝ գործող 3 տոկոսի փոխարեն, որի վերաբերյալ Կառավարությունը հայտնել է բացասական դիրքորոշում:

Նիստում Համազասպ Դանիելյանը հետ է վերցրել իր առաջարկը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS