Տպել
29.04.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 6
Ապրիլի 29-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել է աշխատանքային քննարկում: Մի շարք առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը,  որոնք ըստ Արման Ուդումյանի, մեծամասամբ խմբագրական եւ տեխնիկական բնույթի են: Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են:

Օրենսդրական փաթեթը՝ առաջարկություններով լրամշակված, ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: