Տպել
28.04.2020
«COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) աջակցությամբ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում եւ հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար քննարկում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի նախագահությամբ քննարկմանը ներկայացման խոսքով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը, իրանագետներ Գոհար Իսկանդարյանը եւ Վարդան Ոսկանյանը, վրացագետներ Ջոնի Մելիքյանը եւ Էրիկ Դավթյանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Իրենց խոսքում բանախոսներից յուրաքանչյուրը համապարփակ կերպով ներկայացրել է տարածաշրջանի երկրներում COVID 19-ի հետեւանքով սահմանված արտակարգ դրության պայմաններում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարում յուրաքանչյուրի հիմնական ռազմավարությունը, հակազդման առաջնային ու արդյունավետ գործիքակազմերը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանախոսները նաեւ կարեւորել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ հատկապես Կառավարության համաչափ արձագանքը եւ գործողություններն ստեղծված իրադրության պայմաններում:


28.04.2020
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որում ընդգրկված էին երեք օրենսդրակ...

28.04.2020
Քննարկվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում փոփոխություններ կատարելուն եւ ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ ապրիլի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ՀՀ ԱԺ ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ...

28.04.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։ ...