Ապրիլի 22-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է առաջարկ, ըստ որի արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հարկ վճարողը կամ հարկային գործակալն ազատվում է պատասխանատվությունից, ինչպես նաեւ արգելվում է տույժերի հաշվարկումն ու կիրառումը հայտարարված արտակարգ դրության եւ դրա ավարտից հետո 3 ամսվա ընթացքում:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ առաջարկների ընդունման պարագայում կառաջանա իրացման խնդիր:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ առանց ներկայացված առաջարկների, որոնք քվեարկությամբ մերժվել են:
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են հակաճգնաժամային օրինագծեր
ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշում, ըստ որի՝ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...