Տպել
10.04.2020
Գործադիրը լրացումներ է առաջարկում հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությանը ու գովազդի կարգավորմանը վերաբերող օրենքներում
1 / 9

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,  առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաեւ ոչ խաղարկությամբ, խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:

Պատգամավորներն անդրադարձել են մասնավորապես սոցիալական գովազդի հեռարձակման, վճարովի գովազդի բովանդակության հետ կապված խնդիրներին: ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալը հիշեցրել է, որ օրենքով սոցիալական գովազդը պետք է ունենա հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանության, ազգային շահերի պաշտպանության, աղետների դիմակայման իրազեկվածության վերաբերյալ բովանդակություն եւ պետք է ոչ առեւտրային բնույթ կրի:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Վահե Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծով կարգավորվում են նաեւ սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչեւ 00:00-ն՝ վճարովի:

Քննարկված երկու նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն մեկ միասնական օրենսդրական փաթեթի տեսքով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...