National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.4.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.04.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 11
Ապրիլի 9-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ` առաջարկվում է կատարել երկու փոփոխություն, մասնավորապես, 1262-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի այլ պետությունների քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված: ՀՀ երկքաղաքացու անձնական օրենքը Հայաստանի Հանրապետության իրավունքն է»:

Հարցի առնչությամբ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը` նշելով, որ օրենքի նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առաջարկություններ չունի:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխությամբ առաջարկում է օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր»:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով` առաջարկվող իրավակարգավորումը հակասում է մեր երկրի միջազգային պարտավորություններին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ամրագրել, որ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից:

Օրենքների նախագծերն ստացել են հանձնաժողովի բացասական եզրակացությունը` հիմնավորմամբ, որ փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, գործող օրենքի ձեւակերպումներն ավելի ընդունելի են:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող կարգավորումներով համալիր հարկային ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի եւ ժամանակաշրջանի շրջանակներում:

Ներկայացվող փոփոխությամբ` հետաքննության մարմինը եւ քննիչը լիազորված են որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումն ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Վերջինս էլ այն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով` օրենսդրական փոփոխությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց բնականոն գործունեությունն իրականացնելու տեսանկյունից, քանի որ կկրճատվեն հարկային մարմնի կողմից վերջիններիս գործունեության անհարկի միջամտությունները՝ հաշվի առնելով այն, որ այսուհետ ստուգումներ (բացի ըստ ռիսկայնության աստիճանի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների) կիրականացվեն միայն քննիչի կողմից ստուգման անհրաժեշտությունը պատճառաբանելու եւ հիմնավորելու պարագայում:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ`  օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ-ի, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի, Ոստիկանության համար:

Փոխնախարարի խոսքով` նախատեսվում է նաեւ վերացնել քրեական հետապնդման մարմինների կողմից վերոնշյալ տեղեկատվությունը ստանալու համար դատարան դիմելու պահանջը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություններ են ստացել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է ստացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հաջորդիվ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը դնել խորհրդարանի վրա:


09.04.2020
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում»  թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գո...

09.04.2020
Ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած ...

09.04.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 9-ին Արման Եղոյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ երեկ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն է արել, ըստ որի` կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման կարճաժամկետ եւ...

09.04.2020
Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցումով  քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ...

09.04.2020
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...

09.04.2020
ԱԺ մշտական հանձնաժողովի նախաձեռնած հեռավար քննարկման ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...

09.04.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով:...

09.04.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am