Տպել
31.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 1

Մարտի 31-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ  Բադասյանը տեղեկացրել է, որ նախագիծը չի փոփոխվել, կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ: Նախարարը  մեկ անգամ եւս նշել է, որ հեռախոսների եւ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում ոչնչացվելու է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: