Տպել
31.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
1 / 1

Մարտի 31-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ  Բադասյանը տեղեկացրել է, որ նախագիծը չի փոփոխվել, կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ: Նախարարը  մեկ անգամ եւս նշել է, որ հեռախոսների եւ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում ոչնչացվելու է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին:


31.03.2020
ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 21:10-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

31.03.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 31-ին` ժամը 17:00-ին, գումարել  է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշմա...

31.03.2020
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Մարտի 31-ին` ժամը 21:10-ին, 314 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...

31.03.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ նախագահի որոշմամբ՝ մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից: ...

31.03.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Խորհրդարանը մարտի 31-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ...

31.03.2020
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

31.03.2020
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

31.03.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...