Տպել
25.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1

Մարտի 25-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 
  
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ` նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: 
  
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի համար սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը, որն այժմ սահմանված է մինչեւ ապրիլի 1-ը: 
  
Ըստ փոխնախարարի` նախաձեռնությունը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի` ցեմենտի, ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
 


25.03.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Մարտի 25-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Չեն ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին...