Տպել
23.03.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը
1 / 10

Մարտի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաեւ մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 11, մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 25 հարց:
 


23.03.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մարտի 23-ին Ազգային ժողովը շարունակել է մարտի 20-ին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբե...

23.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 23-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է մարտի 20-ին կայացած նիստը: Հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրա...

23.03.2020
Քննարկվել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկա...

23.03.2020
Քննարկվել են զինծառայության կազմակերպման եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հրավիրել է հերթական նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ պատգ...

23.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

23.03.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝  այստեղ: ...

23.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:10-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...