Տպել
23.03.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը
1 / 10

Մարտի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է նաեւ մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 11, մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 25 հարց: