National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
23.03.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 45

Մարտի 23-ին Ազգային ժողովը շարունակել է մարտի 20-ին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մասնավորապես առաջարկվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար: Նաեւ առաջարկվում է գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 182.3-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ որպես զանցանք նախատեսելով լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Օրինագծերի փաթեթով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» եւ «Քրեական օրենսգրքում» առաջարկվում է սահմանել «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» հասկացությունները:

Մեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է թիրախավորել երկու օբյեկտ՝ մարդու առողջությունը եւ բնակչության առողջությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի «Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 16-րդ գլուխը լրացնել նոր՝ 124.1- ին հոդվածով՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար: Ընդ որում՝ եթե արարքը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ անչափահասի նկատմամբ կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա դրանք կդիտարկվեն որպես արարքը ծանրացնող հանգամանքները:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը, կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ մարդու առողջության եւ բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգությունների նկատմամբ համարժեք գնահատական տալու համար: Կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

Հարակից զեկուցմամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ համատեղ քննարկման արդյունքում ընդունվել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS