Տպել
23.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է մարտի 20-ին կայացած նիստը: Հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի վերջնական տարբերակը: Նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը մանրամասնել է փաթեթում կատարված փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ընդունվել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած առաջարկների մի մասը:

Հիշեցնենք, որ փաթեթի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը եւ դրա միջոցով կկանխվի բնակչության կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները:

Պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են:

Փաթեթի լրամշակված տարբերակն ստացել է դրական եզրակացություն: