Տպել
23.03.2020
Քննարկվել են զինծառայության կազմակերպման եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ
1 / 10

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հրավիրել է հերթական նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում 6 ամիս ժամկետով այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում՝ հնարավորություն տալով քաղաքացուն հաղթահարել ընտանիքի անդամի մահվան հոգեբանական տրավման:

Պատգամավորներն անդրադարձել են հարազատի մահվան դեպքում զինծառայողին տրվող ժամկետի փոփոխությանը:

Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի հոգեբանական տրավմայի հաղթահարման համատեքստում կարեւորել է նախագծի ընդունումը՝ կարծիք հայտնելով, որ ժամկետների փոփոխության հարցը կարող է քննարկվել: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է հեղինակին հետաձգել օրինագծի քննարկումը:

Ընդգծելով, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նման իրավակարգավորմանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը նշել է, որ նախատեսված 6 ամիսը երկար ժամանակ է եւ զինծառայողների իրավահավասարության սկզբունքի պահպանման հարցում խնդիրներ կհարուցի:

Հեղինակի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամսով:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին՝ Մինսկում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանի խոսքով՝ արձանագրության վավերացումը հնարավորություն է տալիս մեր երկրի ազգային զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական կազմավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները եւ զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինելու եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետեւել գնագոյացմանը, ինչպես նաեւ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ձեռք բերել մատակարարող կողմի՝ սեփական ազգային զինված ուժերի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Քննարկված հարցը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...