Տպել
18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Մարտի 18-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ? Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել եւս երեք ամսով՝ մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն առաջարկել է հարկատեսակի կիրառումը երկարացնել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, որն ընդունվել է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, համահեղինակ Մերի Գալստյանի՝ առաջարկվում է երկու տարով դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը: Հաշվի առնելով ընդերքի մասին ՀՀ օրենսդրության ներկա վիճակը եւ այն առանցքային բացերը, որոնք մեծ ռիսկեր են առաջացնում պետության համար, ըստ պատգամավորի, այդ ժամանակահատվածում ոլորտի պատասխանատուները կմշակեն ռազմավարություն, կիրականացվեն եւ կընդունվեն դրանից բխող օրենսդրական փոփոխություններ եւ ենթաօրենսդրական ակտեր:

Նախաձեռնությունը ստացել է բացասական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ստացել է բացասական եզրակացություն:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումները:
 


18.03.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենքների նախագծեր
Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի,...

18.03.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

18.03.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...