Տպել
17.03.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Մարտի 17-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի խոսքով` առաջարկվում է ընդլայնել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը: Նշվել է, որ նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, եւս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Կառավարության դրական եզրակացությունը  նախաձեռնության  վերաբերյալ ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն:

Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Մասնավորապես նախատեսվում է օրենսգրքի 375-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը»:

Պատգամավորները հիմնականում ողջունել են նախաձեռնությունը, կարեւորել հանրության շրջանում Ֆինանսական գրագիտության բարձրացումը, խոսել երաշխավորության ինստիտուտի չկայացվածության մասին:

Լրամշակելու նպատակով հիմնական զեկուցողը հետաձգել է նախագծի քվեարկությունը մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Քննարկվել եւ հաստատվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների միջեւ 2019 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի կողմերի՝ 2020-2021 թվականների գործունեության ծրագիրը:

Նշենք, որ Հուշագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն ՀՀ ֆինանսատնտեսագիտական մտքի, փորձագիտական ներուժի եւ տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների միջեւ` նպաստելով ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության եւ վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացմանը:


17.03.2020
Քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ...

17.03.2020
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

17.03.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...