Տպել
16.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ»,- ասված է Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:
 


16.03.2020
ՀՀ Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ
Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` օրակարգում ունենալով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ...