Տպել
13.03.2020
Քննարկում կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ
1 / 8

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի նախաձեռնությամբ մարտի 12-ին տեղի է ունեցել ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության մարտահրավերների թեմայով քննարկում:

Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը եւ իրավապաշտպան հասարակական շուրջ 15 կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն էր նպաստել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, իրավապահ եւ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Ողջունելով հյուրերին` Գայանե Աբրահամյանը նշել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը համապարփակ եւ համակարգային լուծումների կարիք ունի եւ, ըստ պատգամավորի, այս առումով կարեւոր է շարունակական համագործակցությունը շահագրգիռ հասարակական եւ պետական մարմինների միջեւ:

Ներկաները քննարկել են ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրական դաշտի բացերը, գործերի քննության ընթացակարգային խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: