Տպել
12.03.2020
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
1 / 7

Մարտի 12-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ու «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» ՀԿ համանախագահ Հայկ Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Մանե Թանդիլյանը նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հուշագիրը դառնա գործուն մեխանիզմ եւ նպաստի տվյալ ոլորտի խնդիրների քարտեզագրմանն ու լուծմանը։ Նա կարեւոր է համարել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը։ Ընդգծվել է երկուստեք արդյունավետ գործակցության կարեւորությունը։

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում կարեւորել է մասնագիտական քննարկումները՝ ոլորտի զարգացմամբ մտահոգ կառույցների հետ։ Շեշտադրվել է նպատակային գործակցության անհրաժեշտությունը։

Հյուրերը ներկայացրել են կազմակերպության ստեղծման նախապատմությունը, գործունեության նպատակները, ձեռք բերված հաջողությունները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրներին։ Առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ կկազմակերպվեն անասնաբուժության բնագավառի վերաբերյալ քննարկումներ։


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...