Տպել
11.03.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ
1 / 22

Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ: 
  
Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության եւ Հայաստանի կողմից աջակցության համար: Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնելու երկու երկրների միջեւ հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը եւ մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը: 
  
Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունները իրապես բարեկամական են եւ կա դեռեւս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ շփումը: 
  
Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը: 
  
Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ: 
 


11.03.2020
Պատգամավորները փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիա...

11.03.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ
Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:   Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հ...