National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.3.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
09.03.2020
Քննարկվել են շրջակա միջավայրին առնչվող մի շարք խնդիրներ
1 / 6

Մարտի 9-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրել գլխավորած կառույցի՝ այս ոլորտում իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումները, խոսել նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։ Նրա հավաստմամբ՝ բնագավառում «աղտոտիր, ապա վճարիր» սկզբունքից անցում է կատարվելու «կանխարգելիր աղտոտումը» սկզբունքին, ինչը հնարավորություն կտա վերականգնելու շրջակա միջավայրը, պահպանել օդի, ջրի, հողի մաքրությունը։ Ներդրվելու է մշտադիտարկման համակարգ։ Յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ կներկայացնի շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ։ Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ կստեղծվի ջրային ընդունող մարմին, որը կուսումնասիրի ջրի աղտոտվածության աստիճանը։ Ուսումնասիրություններ կիրականացվեն բոլոր պոչամբարներում։ Ըստ վտանգավորության աստիճանի` հարկեր կսահմանվեն թափոնների համար։ Առաջիկայում կսկսեն գործել գերժամանակակից շարժական լաբորատորիաներ, որոնք տեղում դիտարկումներ կանեն եւ անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի վրա հանքարդյունահանման ազդեցությունը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հիմնովին բարփոխվելու է ոլորտի օրենսդրական դաշտը, քննարկման փուլում են մի շարք նախագծեր, որոնք մոտ ապագայում կներկայացվեն խորհրդարան:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործադիր իշխանությանը ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրական դաշտ ունենալու գործում։

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերն առնչվել են հանքավայրերի շահագործմանը, պոչամբարների, թափոնների  ճակատագրին, Ամուլսարի ոսկու արդյունահանմանն ու բազմաթիվ այլ խնդիրների։ Հարցերից մեկին ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշել է, որ փոքր ու միջին հանքարդյունաբերությունը տեղ չունի Հայաստանում: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն մաքուր շրջակա միջավայրում։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն անդրադարձել է բնապահպանական եւ բնօգտագործման հիմնախնդիրներին, Ամուլսարի շահագործմանը, որոշակի օրենսդրական դրույթների նպատակահարմարությանը։
 


09.03.2020
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայ...

09.03.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 10.03.2020, ժամը 12:00, 334 /1-ին մասնաշենք/ սենյակ: ...

09.03.2020
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակո...

09.03.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 12-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am